Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Աղոթարան

Աղոթարան
20.06.2017 | 00:12

Տե՛ր, հանցավոր մի՛ համարիր պատժվածների հետ և մի՛ դատապարտիր ատելիների հետ, այլ ընդունի՛ր Քո կամքը կատարողների և պահի՛ր Քո պատվիրանները պահողների հետ: Քանզի եթե իմ հանցանքներն առանց ներելու քննես, ընդունայն է ինձ համար հարության խոստումը, որովհետև գեհենի հրի մեջ է իմ ժառանգությունը: Քանզի եթե դատես իմ անտեղի և դատապարտելի մտածությունները, ապա երանի թե չծնվեի որովայնից, այլ նայի՛ր իմ աղերսներին և պաղատանքներին և մի՛ մերժիր ինձ Քո ողորմությունից, քանզի ես Քո ողորմությունն եմ փափագում և Քո գթությունը կարոտում: Քանզի մշտապես իմ մարմինը պղծեցի և հանապազ հոգիս աղտոտեցի ոչ միայն չար վարքով, այլև զազիր խորհուրդներով:


Հովհան ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

Դիտվել է՝ 2200

Մեկնաբանություններ